«10 տարի հետո եթե Ջավախքում մի հայ մնա, Գուրին է լինելու» - 11 Декабря 2011 - Տուրցխի պատմումշակույթային կայք
Ջավախք
Տուրցխ
Понедельник, 21.05.2012, 00:34
Вы вошли как Гость | Группа "Гости" | RSS
 
Главная Мой профильВыход
Меню сайта
Категории раздела
О Джавахке / Ջավախքի մասին [7]
Кино / Ֆիլմեր [2]
Հայտնի մարդիկ Ջավախքից [2]
Музика / Երգեր [0]
Наш опрос
Оцените мой сайт / Գնահատել մեր կայքը
Всего ответов: 13
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
E-mail:
Пароль:
Главная » 2011 » Декабрь » 11 » «10 տարի հետո եթե Ջավախքում մի հայ մնա, Գուրին է լինելու»
14:03
«10 տարի հետո եթե Ջավախքում մի հայ մնա, Գուրին է լինելու»
«10 տարի հետո եթե Ջավախքում մի հայ մնա, Գուրին է լինելու»
«Հավատացյալ անհավատ եմ, 
տարիներիս  եմ հավատում:  Շուտով 60 
տարեկան եմ, ծերանալուս չեմ հավատում, 
վեցից հետո յոթն ունեմ…»:
2009 թ. գրած բանաստեղծության 
այս տողերը բնութագրում են Գուրի Եթե-
րին: Գուրի Ավետիսյանին Ջավախքում 
ճանաչում են որպես բանաստեղծ Գուրի 
Եթեր: Նրա բանաստեղծությունների լավա-
գույն ու մշտական ասմունքողը կինն է` 
բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհին: 
Բանաստեղծների ընտանիքն ապրում է 
Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում: 8 
երեխա ունեն` 6 աղջիկ և երկու տղա: 5-ին 
արդեն հասցրել են ամուսնացնել և 9 թոռ 
ունենալ:
«Աշխարհում երեխուց թանկ ի՞նչ կա-
րող է լինել. եթե երեխան չլինի` Թումանյանի 
գրած «Անուշը» կամ «Թմկաբերդն» ո՞ւմ են 
պետք, ո՞վ պիտի կարդա այդ գրածները: 
Ազգը հավերժացնողը մարդն է, մայրենի 
լեզուն է…»,- ասում է 59-ամյա Գուրի Եթերը:
Հայկանուշը, Նաիրուհին, Ռուզան-
նան, Տիգրանուհին, Նարեկը, Նարեն, Անին, 
Օզիոսը. «Բնականից տաղանդավոր երկու 
երեխա ունեմ, մնացածները լրիվ առողջ 
են, գեղեցիկ»,- կատակում է Գուրի Եթերը: 
Նա բոլորին միանման է սիրում, ասում է` 
եթե տարբերակեր, ապա միայն նրան, ով 
ֆիզիկապես խեղճ կլիներ, ինչպես ինքն է:
Տուրցխեցի գրողի նախնիները 
լեզգինների ներխուժման ժամանակ տեղա-
փոխվել են Արդահան,  հետո նորից եկել
Տուրցխ: 1947թ. Ավետիսյանների մի մասը 
տեղափոխվել է Մախարաձեի շրջան` Շերոմ 
գյուղ, այդ թվում` բանաստեղծի ծնողները: 
Գուրին այնտեղ է ծնվել, 5 տարեկանում 
վերադարձել Տուրցխ: Գուրիի անունը 
գրանցելիս գրել են «Ավետիսով Գուրիո», 
ազգանունը ինքն է հետագայում փոխել` 
"Ավետիսյան”: Իսկ մոր անունը եղել է 
Անթառամ, գրանցելիս դարձրել են Էթերի: 
Մոր անունն էլ դարձրել է իր գրական 
անվան մի մասը` Գուրի Եթեր: Մի քանի 
լեզուների վերլուծությամբ տալիս է իր 
անվան մեկնությունը. «գուրի» նշանակում 
է ավանակ,  հետդարձ, գուրգուրել. նման 
անվանումով շրջան է եղել Վրաստանում: 
Ավետիսյանի սերունդը 750 «ծիլ» է տվել, 
բայց 600-ը գաղթել են Վրաստանից: Գյուղում 
այժմ 50 հոգի է մնացել:
Տուրցխը Ախալքալաքի շրջանի 
կաթոլիկ գյուղերից է: Ջավախքում նրանց 
«ֆրանկ» են ասում, բայց Գուրին իր
ընտանիքի անդամներին «առաքելական-
ընդհանրական» է գրանցել: «Քրիստո-
նեությունը չի կարելի բաժանել մասերի»,- 
ասում է գրողը: Ավելին, ըստ նրա, սա չի 
նպաստի նաև վրացանալուն. «Վրացիները 
նախ հային հանում են Առաքելական 
եղեղեցուց, դարձնում են կաթոլիկ, հովա-
նավորչություն են ցուցաբերում, հետո` վրա-
ցացնում»:
Նրանց տունը ցույց տալիս համա-
գյուղացիներն ասում են. «Ա’յ, այն փարթամ 
այգին ու մեղուները տեսնու՞մ եք, կողքն 
էլ տունն է»: Գյուղի ամենամեծ պտղատու 
այգիներից մեկը նրանցն է, բանաստեղծն 
է պատվաստել ու աճեցրել, չնայած Ջա-
վախքի ոչ այնքան տաք բնակլիմայական 
պայմաններին:
Իր այգու մասին հպարտությամբ 
է խոսում. ամեն ինչ կա այնտեղ, 40 տարե-
կանում ընկուզենի է տնկել, որն արդեն 4 
տարի  է` բերք է տալիս: Այգում կաղին էլ է 
աճում, տարբեր հատապտուղներ` սև ու 
կարմիր հաղարջ, մորի, ելակ, խնձորենու 
ու տանձենու տեսականիներ, սալորի 
տեսականի… 
Հիմա փորձում է խաղող ու ծիրան 
աճեցնել, վերևի հողամասում տարբեր 
տեսակի ծիրանի կորիզներ է դրել, և այս 
ամենը` ընդամենը հեկտարի մեկ չորրորդ 
մասում: 40 տարեկանում «կոտրվել է». 
«Ասի` ամենածույլ մարդու գործը մեղվա-
պահությունն է` մեղուն աշխատի, ես ուտեմ»: 
Եվ այսպես սկսել է մեղուներ պահել` շա-
րունակելով պապի 30 տարվա գործը:
«Ե’վ իր գրելատիպով, ասելիքով, 
և’ ինքնատիպությամբ Տերյանից հետո 
միակն է: Ոչ մեկին չի նմանվում, կրակոտ 
խենթ գրածները որ արտասանում ես, 
ոնց որ Սասունցի Դավթի ձին նստես ու 
գնաս կռիվ: Նրա գրածները տանում են 
դեպի ազատություն, նրա գրածներում 
չափ ու սահման չկա»,- ասում է Սիլվա 
Սիփանուհին:
Գուրիին բնութագրելիս Սիլվան չի 
մոռանում նշել, որ նա պաշտում է Նժդեհին, 
ապրում է` «իր հոգին Նարեկացու հոգուն 
խառնած»: «Նա Ջավախքի այսօրվա 
և վաղվա զարկերակն է: Ախալքալաքը 
տխուր, խղճուկ վիճակում է. 10 տարի հետո 
եթե այստեղ մի հայ մնա, Գուրին է լինելու»,- 
ասում է կինը:
Գուրի Եթերը մի քանի արհեստների 
է տիրապետում. ժամանակին եղել է լուսա-
նկարիչ, աշխատել է «Վրաստան» և «Փարոս» 
թերթերում: Այնուհետև գրամեքենաներ, կարի 
մեքենաներ է վերանորոգել, նույնիսկ լվաց-
քի մեքենաների շարժիչներ է փաթաթել, 
էլեկտրական լարեր փոխել:
«Մարդը չի կարող միայն բանաս-
տեղծ լինել. եթե միայն բանաստեղծ լինես, 
Պետրոս Դուրյանի նման կապրես ընդամենը 
20 տարի, այդպես լարված նունիսկ 5 
տարի ապրել հնարավոր չէ, դրա համար 
Միսաք Մեծարենցը չդիմացավ, որովհետև 
միայն բանաստեղծ էին, ուրիշ գործի չէին 
տիրապետում, իսկ ուղեղը չի դիմանա 
դրան»,- մեկնաբանում է Գուրի Եթերը:
Փոքր տարիքում կարմրուկի
սկսվել է Գուրիի հիվանդությունը, երեք 
տարի անընդմեջ ջերմություն է ունեցել, 
նյարդային համակարգը խախտվել է, 
և հիմա նա դժվարությամբ է քայլում ու 
շարժում վերջույթները: Բարձրագույն 
կրթություն չի ստացել, բայց ազատ 
ունկնդրի կարգավիճակով մասնակցել է 
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասըն-
թացներին:
Ստեղծագործել սկսել է վաղ տա-
րիքում: Բանաստեղծությունների առաջին 
գիրքը` «Յոթ անունը», տպագրել է 1983-
1984թթ.: 1986-ին լույս է տեսել «Վեց 
անուն»-ը, 1982-ին` «Հեթանոս աշխարհ»-ը: 
Դրանից հետո գրքեր է խմբագրել:
«Չգիտեմ` 55 տարեկանից հետո 
հնարավո՞ր է լավ բան գրել, թե` ոչ: Համո 
Սահյանն ապացուցեց, որ հնարավոր է, 
Շիրազն էլ ապացուցեց: Ամեն դեպքում, մեկն 
էլ ես եմ, երևի կկարողանամ ապացուցել»,- 
ասում է նա:
Գուրին այժմ ուզում է պատմվածք-
ներ գրել հաշմանդամների, հանցագործների, 
խուլ ու համրերի, կաղերի մասին: Գրելու 
է պատմություն այն մասին, որ ոտքերից 
տկար մարդը կարող է առողջ մարդուց էլ 
առողջ ապրել, ամենասիրուն կնոջ հետ 
ամուսնանալ, 8 երեխա, թոռներ, ամենալավ 
այգին ու մեղուներն ունենալ և ոչ մի բանում 
չպարտվել:
Իր գլուխգործոցը «Սև աղվեսն» է 
համարում, որի վրա հիմա աշխատում է: 
«Վրաստանն է սև աղվեսը»,- ասում է նա:
«Սև աղվեսը» արձակ ստեղծա-
գործությունների ժողովածու է, որտեղ ամ-
փոփված է Ջավախքի անցյալն ու ներկան: 
Այնտեղ նաև ժողովրդական 40 երգ է 
լինելու, որոնք այսօր արդեն գոյություն 
չունեն, ոչ մեկը գրառված չէ. այն երգերն 
են, որոնք Արդահանում հայերն են երգել` 
կիսաթուրքերեն-կիսահայերեն:
Գուրին մշակել է դրանք, դարձրել 
հայերեն: Մի քանիսը երգում է նաև նրա 
աղջիկը` Անին: Գուրին գրում է սյուժետային 
պատումներով. «Եթե շատախոսում ես, 
ձանձրալի ես դառնում, սիրում եմ երկխո-
սություններ տալ»,- ասում է գրողը:
Իսկ ծննդով լոռեցի` օձուն-
ցի Սիլվան Գուրիի հետ Երևանում է ծանո-
թացել. «Նրա գրածները շատ սիրելով` 
մտերիմ ենք եղել 3-4 տարի, ու հետո փախել 
եմ  նրա հետ»,- խոստովանում է Սիլվա 
Սիփանուհին: Սիլվան 10 գրքի հեղինակ է` 
արձակ ու չափածո: Բանաստեղծությունների 
3 ժողովածու ունի, գրում է սիրո թեմայով:
«Լոռեցու Ջավախքը» արձակ 
ստեղծագործությունների ժողովածուն ամ-
փոփում է բանաստեղծուհու մտքերն ու 
պատկերացումները Ջավախքի մասին: 
«Լոռին` հոգուս մեջ», «Դաժան սիրախաղ» 
ժողովածուները բանաստեղծուհու կյանքն 
են արտացոլում: Սիլվան Գուրիին է նվիրել 
«Ոգեղեն խոսքի ասպետը» գիրքը, «Մի 
Ջավախք է` մի Գուրի» շարքն էլ բա-
նաստեղծի բանավոր խոսքերն են, որոնք 
կինը մշտապես գրի է առնում:
«Չուղարկված նամակներ» վեպ-
օրագիրը դեռ ընթացքի մեջ է. նամակներ 
են, որոնք գրել, բայց չի ուղարկել: «Սիլվան 
ավելի հանգիստ ու անկեղծ է գրում»,- 
խոստովանում է ամուսինը և հավելում, 
որ իր կինը  այժմյան «ուժեղ» գրողներից է: 
Սիլվա Սիփանուհին Ախալքալաքի հեռուս-
տատեսությամբ իր միջոցներով գրական 
հաղորդում  էր վարում, բայց մեկ տարի է` 
ֆինանսական պատճառներով այն եթերում 
չէ:
Բանաստեղծի ընտանիքն ուզում 
է Արվեստի միություն բացել և «մարդկային 
մոտեցում» ցուցաբերելու խնդրանքով ու 
ֆինանսական աջակցության ակնկալիքով 
դիմել է նախագահին: «Բայց նրանց ի՞նչ 
պետք է, որ հայն այստեղ շատանա, կամ 
երգի-պարի խումբ լինի, կամ գրողներ լինեն 
ու մնան: Վրացերենի դասատուն հայերենից 
լա՞վն է, որ ավելի շատ է փող ստանում»,- 
հարցնում է Սիլվա Սիփանուհին:
«Հատուկ ոչինչ չեն անում, որ 
ջավախքցին գնա»,- ավելացնում է ամուսինը: 
Ենթակառուցվածքներ բարելավելը և վերջին 
շրջանում ընթացող ճանապարհաշինությունը, 
ըստ Գուրի Եթերի, ևս նպատակային 
է. Ջավախք-Թբիլիսի ճանապարհն են 
կարճացնում: Այս տարվա գյուղապետի 
ընտրություններին աղջկա թեկնածությունն 
են առաջադրել` ընդդիմության կողմից, 
յոթ անգամ զգուշացում են ստացել` հանել 
թեկնածությունը: Նույնիսկ սպառնացել են, 
ինչպես գրողն է ասում` բարոյական շան-
տաժի ենթարկել. ասել են` մյուս դստերը 
կազատեն ուսուցչի աշխատանքից:
Բանաստեղծն ասում է` Ջավախքը 
կարելի է դարձնել տուրիստական կենտրոն, 
բացել հրատարակչություն, միջազգային 
ճամբար, պատմական հուշարձանների ու 
քարանձավների այցեվայր: «Ջավախք կորց-
նելը նշանակում է կորցնել դեպի Սև ծով 
ճանապարհը: Ջավախքով են անցնում բոլոր 
ճանապարհները»,- ասում է Գուրին:
ՔՐԻՍՏԻՆԵ ԱՂԱԼԱՐՅԱՆ
«ՀԵՏՔ»





Категория: О Джавахке / Ջավախքի մասին | Просмотров: 38 | Добавил: Akop | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:
Поиск
Календарь
«  Декабрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив записей
Друзья сайта
  • Создать сайт
  • Все для веб-мастера
  • Программы для всех
  • Мир развлечений
  • Лучшие сайты Рунета
  • Кулинарные рецепты
  • Природа
                  
      Desktop weather             
     

     
    Copyright MyCorp © 2012
    Бесплатный конструктор сайтов - uCoz