Հակոբ Ավետիսյանը ծնվել է Ջավախք աշխարհի Տուրցխ գյուղում: «Ջավախք» ժողովրդական շարժման հիմնադիրներից է: Հ. Ավետիսյանը Ջավախքում հայտնի է ոչ միայն ազգային, հասարակական գործունեությամբ, այլեւ սեփական խիզախ նախաձեռնություններով: Նրա օժանդակությամբ իրականացվել են շատ բարի գործեր, լույս են տեսել թերթեր, գրքեր: Նա այսօր էլ մեծ եռանդով շարունակում է իր հայապահպան գործը: