Главная » 2011 » Декабрь » 10 » Հիմնախնդիրներն ավելի խոր են, քան ներկայացվում են
19:51
Հիմնախնդիրներն ավելի խոր են, քան ներկայացվում են
Հիմնախնդիրներն ավելի խոր են, քան ներկայացվում են
Մեր հաջորդ զրուցակիցը հասարակական գործիչ, բանաստեղծ Հակոբ Ավետիսյանն է… Նրա պատմածը նույնպես խորհելու տեղիք է տալիս… - Ջավախքի հիմնախնդիրներն ավելի խոր են, քան Վրաստանի, նաև՝ Հայաստանի իշխանություններն են ներկայացնում… Ելնելով իրենց շահերից՝ նրանք փորձ չեն անում խորությամբ ընկալել և լուծում տալ ջավախքածին պրոբլեմներին, լինեն կրթական, հոգևոր, մշակութային, իրավական, տնտեսական, սոցիալական, թե քաղաքական բնույթի, հետևաբար դրանք վերջին 20 տարում ոչ միայն չեն վերացել, այլև ավելի են խորացել: Մեր ուզածը ընդամենը մեկն է՝ արժանապատիվ ապրել… Ցավալին այն է, որ Հայաստանի իշխանությունները Ջավախքին վերաբերող հարցերում որդեգրել են զիջողի, անուժի, անկարողի դեր… Իսկ Վրաստանը պետականորեն մշակված ծրագիր ունի: Ով էլ լինի Վրաստանի նախագահը` այդ ծրագրից երբեք չի շեղվի… Ջավախքը հայաթափելու գործին լծված են ոչ միայն Վրաստանի իշխանությունները, այլև քաղաքական գործիչները, մտավորականությունը, ընդդիմությունը…