RAA, "Ջավախք" և "Ախալցխա" գրքերը | RAA, volumes "Javakhk" and "Akhaltskha" - 12 Декабря 2011 - Տուրցխի պատմումշակույթային կայք
Ջավախք
Տուրցխ
Понедельник, 21.05.2012, 00:44
Вы вошли как Гость | Группа "Гости" | RSS
 
Главная Мой профильВыход
Меню сайта
Категории раздела
О Джавахке / Ջավախքի մասին [7]
Кино / Ֆիլմեր [2]
Հայտնի մարդիկ Ջավախքից [2]
Музика / Երգեր [0]
Наш опрос
Оцените мой сайт / Գնահատել մեր կայքը
Всего ответов: 13
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
E-mail:
Пароль:
Главная » 2011 » Декабрь » 12 » RAA, "Ջավախք" և "Ախալցխա" գրքերը | RAA, volumes "Javakhk" and "Akhaltskha"
22:43
RAA, "Ջավախք" և "Ախալցխա" գրքերը | RAA, volumes "Javakhk" and "Akhaltskha"
"Ջավախք" և "Ախալցխա" գրքերի հեղինակները խոսել են նաեւ առավելապես վերջին շրջանում Վրաստանում հայկական եկեղեցիների նկատմամբ իրականացված ոտնձգությունների մասին: Սամվել Կարապետյանի խոսքով, հանցագործին պետք է պատժել եւ ոչ թե դիմել ու խնդրել, որ այլեւս չկրկնի հանցանքը: Վաղուց ժամանակն է պետական լուրջ քաղաքականությամբ հետամուտ լինել այս խնդրին, հակառակ դեպքում Ջուղայի պատմությունը կրկնվելու է պարբերաբար: 100 հազար եվրո. այսքան է գնահատվում Լուվրի թանգարանում պահվող հայկական խաչքարը: Իսկ դրանց իրական տերերը, այսինքն` մենք` հայերս, խաչքարերի արժեքի մասին իմանում ենք շատ ուշ, երբ Արեւմտյան Հայաստանի ազգային խորհուրդը Ջուղայի խաչքարերի ոչնչացման հարցը ներկայացնում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Սամվել Կարապետյան, "Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող" հ/կ հայաստանյան գրասենյակի պատասխանատու. "5 հազար խաչքարերի եւ խոյաձեւ տապանաքարերի խնդիր է: 5 հազար անգամ 100 հազար եվրոյի մասին է խոսքը եւ սա միայն Ջուղայի գերեզմանոցի համար եւ չհաշված նույն հնավայրում գտնվող վանքերը, մի քանի եկեղեցիներ, չհաշված, որ դա հուշարձանների համալիր է, դրանք այլ արժեք ունեն: Այսինքն` Ադրբեջանը որքան նավթ ծախի, պիտի փակի մեր պարտքերը: Մենք պիտի հասնենք դրան":
Իսկ մինչեւ այդ հեռու թվացող ժամանակները, նախ պետք է հստակ պետական քաղաքականություն, ազգային սեփականության նկատմամբ սեփականատիրոջ համառություն ու սրտացավություն:

Ալեքսանդր Քանանյան, քաղաքագետ, պատմաբան. "ՀՀ տարածքում քաղկեդոնական վանքերի մի զգալի մասն ի սկզբանե չի հիմնվել որպես հայ քաղկեդոնական, այլ եղել է հայ առաքելական վանական համալիր, որը պատմության մի շրջանում անցել է վրաց ուղղափառ եկեղեցու ներք, բայց եկեղեցում եղել են հայ հոգեւորականներ":
Այսօր էլ այդ տարածքներում վրացական համայնքներ չկան, հետեւաբար` առանց հավատացյալների չկա նաեւ հոգեւոր հովվի կարիք:

Ալեքսանդր Քանանյան, քաղաքագետ, պատմաբան. "Այսօր թ'ե Լոռու, թ'ե Տավուշի մարզում այսօր չկա ոչ միայն հոծ վրաց բնակչություն,այլ անգամ անհատական ներկայություն չկա, որեւէ կերպ վրաց հոգեւարականի կարիք չի զգացվում":
Ալեքսանդր Քանանյանի խոսքով, 2005-ին Վրաստանի կողմից Տաշիր-Ագարակ թեմի ստեղծումը որոշակի քաղաքական նպատակ էր հետապնդում, որի արդյունքը տեսնում ենք այսօր` ճնշում գործադրել Հայաստանի վրա:

Категория: О Джавахке / Ջավախքի մասին | Просмотров: 65 | Добавил: Akop | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:
Поиск
Календарь
«  Декабрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив записей
Друзья сайта
  • Создать сайт
  • Все для веб-мастера
  • Программы для всех
  • Мир развлечений
  • Лучшие сайты Рунета
  • Кулинарные рецепты
  • Природа
                  
      Desktop weather             
     

     
    Copyright MyCorp © 2012
    Бесплатный конструктор сайтов - uCoz